Հեղինակներ / Մարիամ Խլղաթյան
author images

Մարիամ Խլղաթյան

Մարիամ Խլղաթյան (ծնվ. 1994) ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, ապա ընդունվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Աշխատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նկարազարդող։ Առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո Մարիամը սկսեց ուսումնասիրել մանկական գրքերի շուկան ու նկատեց, որ հայերեն բովանդակությամբ գրագետ ու ուշագրավ գործեր գրեթե չկան։ Եվ փոքրիկ աղջնակի համար ինքը գիրք գրեց ու նկարազարդեց։ «Ես ուրախ եմ» պատկերապատումը նրա առաջին գործն է, որտեղ փոքրիկ դստեր միջոցով պատկերել է իր ընտանիքը. տան անդամներին, փոքրիկ այգին, շունիկին։

Գրքեր

Ես ուրախ եմ

Մարիամ Խլղաթյան

4800 ֏