Կարգապահություն առանց դրամայի

Հեղինակ` Դանիել Ջ. Սիգել , Թինա Փեյն Բրայսոն

Խումբ

Տարիք

ծնող
Տարածել:

3900֏ 7800֏

Բովանդակություն

Փոքրիկ մարդկանց անհաղթահարելի ու հսկայական սթրեսների, նրանց կարգապահության ու դաստիարակության գաղտնիքներին նվիրված աշխատություն

Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Բացասական վարքագծի և պատժի շրջանն այսպիսով ավարտվում է: Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝ ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները, ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից, խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ կառուցելու համար, 20 կարգապահական սխալ, որ թույլ են տալիս նույնիսկ ամենաբանիմաց ծնողները, ինչպես կենտրոնանալ զգայական-ռացիոնալ դաստիարակության սկզբունքների և կարգապահության մեթոդների վրա։ Գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով։ Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները և ամրապնդել ընտանեկան կապերը:

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անուն

line
Կարգապահություն առանց դրամայի

Կատեգորիա

line
ծնող

ISBN

line
978-9939-884-93-6

Հրատարակության տարին

line
2023

էջերի քանակ

line
319

Չափս

line
16x24, կոշտ կազմ

Բառաքանակ

line
1000-20000

Տառաչափ

line
14

Թարգմանիչ

line
Վարդուհի Մկրտչյան

Հեղինակներ

Դենիել Ջ. Սիգելը (ծնվ. 1957) ամերիկացի մանկական հոգեթերապևտ է: Բժշկական գիտությունների դոկտորի աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում, ապա բժշկական կրթությունը շարունակել Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)՝ մանկաբուժության և մանկական, դեռահասների և մեծահասակների հոգեթերապիայի ոլորտում: Դենիել Սիգելը Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հոգեթերապիայի կլինիկական պրոֆեսոր է, Կալիֆոռնիայի համալսարանի Mindful Awareness Research Center-ի հիմնադիր համատնօրեն, Mindsight ինստիտուտի գործադիր տնօրեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, հեղինակել է ավելի քան 10 հայտնի գիրք, որոնք դարձել են բեսթսելլեր և արժանացել ընթերցողների ու քննադատների բարձր գնահատականին։

Թինա Փեյն Բրայսոնը (ծնվ. 1968) ամերիկացի մանկական հոգեթերապևտ է։ The Centre for Connection-ի գործադիր տնօրենը և The Play Strong Institute-ի հիմնադիրը բժշկական գիտությունների թեկնածուի աստիճանն ստացել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: Նրա հետազոտական աշխատանքը նվիրված է երեխաների դաստիարակության տեսությանը և միջանձնային նյարդակենսաբանության ոլորտին: Աշխատությունները թարգմանվել են ավելի քան 50 լեզվով: Երեխաների, դեռահասների, մեծահասակների, զույգերի, ընտանիքների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Գլխավորում է երեխաների, ծնողների, մանկավարժների, կլինիկական բժիշկների համար համաժողովներ ամբողջ աշխարհում:

Գրքի թրեյլեր

Թողնել կարծիք

Կարդացեք նաև