Անաբել Սթեդման

Հեղինակ` Անաբել Սթեդման

Խումբ

Տարիք

12+
Տարածել:

6800֏

Բովանդակություն

Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու և միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, և նրա հույսերը մարում են… մինչև առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում․ «Կղզին վտանգված է, և Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։ Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բախումների և միեղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում է իր նոր ընկերների ու հեծյալների համայնքի հետ, այնքան ավելի դժվար է դառնում սեփական գաղտնիքները պահելը, հատկապես երբ հայտնաբերում է, որ նրանց կյանքը գուցե ավելի մեծ վտանգի տակ է, քան ինքը երբևէ պատկերացրել է:

Ճախրե՛ք հերոսների և միեղջյուրների զարմանահրաշ աշխարհում, որպիսին նախկինում երբեք չեք տեսել։

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անուն

line
Անաբել Սթեդման

Կատեգորիա

line
12+

ISBN

line
ISBN 978-9939-967-19-6

Հրատարակության տարին

line
2024

էջերի քանակ

line
356

Չափս

line
14x24

Տառաչափ

line
11

Թարգմանիչ

line
Նարե Հարությունյան

Հեղինակներ

Անաբել Սթեդմանը (ծնվ․ 1992 թ․), որը հայտնի է որպես Ա․ Ֆ․ Սթեդման, բրիտանացի գրող է։ Սովորել է Քենթերբերիի Քինգի դպրոցում, կրթաթոշակով ստացել երաժշտական և ակադեմիական կրթություն, ապա Քեմբրիջի Սելվին քոլեջում սովորել է լեզուներ, իրավունք և ստացել Քեմբրիջի ստեղծագրության մագիստրոսի կոչում։ Սթեդմանը 2020-ին կնքել է «արյունարբու միեղջյուրների» մասին ֆենթզի շարքի երեք գրքի «յոթանիշ» պայմանագիր։ Ենթադրվում է, որ դա երբևէ ամենամեծ կանխավճարն է սկսնակ մանկագրի համար: Նույն շաբաթ Sony Pictures-ը ձեռք է բերել կինոնկարի իրավունքները։ 2022-ին լույս է տեսել «Սկանդար» մատենաշարի առաջին գիրքը՝ «Սկանդարը և միեղջյուրի գողը»։

Գրքի թրեյլեր

Թողնել կարծիք

Կարդացեք նաև