Թարգմանիչներ /
Արծվի Բախչինյան
Արծվի Բախչինյան
Արծվի Բախչինյանը (ծնվել է 1971թ.) 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Ուսումը շարունակել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Իր հեղինակած և թարգմանած գրքերով հանդես է եկել դեռ 1993 թվականից սկսած, ներառյալ Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» և Հելեն Դավենպորտ Գիբոնսի «Տարսոնի կարմիր գորգերը»: