Ավետիս Հարությունյան
Ավետիս Հարությունյանը ծնվել է 1997 թվականին: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Լրագրություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը (2020): Այնուհետև ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով (2020): 2015-ին Միացյալ Նահանգների Այովայի համալսարանում սովորել է ստեղծագրություն: Իր աշխատանքային ուղին սկսել է 2018 թվականից Արմենիա հեռուստաընկերությունում, «Ժամը Լրատվական» ծրագրում, որպես լրագրող և հեռուստամեկնաբան: 2021-ին ստացել է «Տարվա լրագրող» մրցանակ՝ Արցախում 44-օրյա պատերազմը միջազգային մամուլում լուսաբանելու համար: Ավետիս Հարությունյանը newmag-ում աշխատել է 2018 թվականից, սկզբում որպես հատուկ նախագծերի ղեկավար, ապա փոխտնօրեն: