Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անուն
Կատեգորիա
ISBN
Հրատարակության տարին
էջերի քանակ
Չափս
Բառաքանակ
Տառաչափ
Թարգմանիչ
Հեղինակներ
Սերենելա Կուարելոն (ծնվ. 1970 թ.) իտալացի մանկագիր է, թարգմանիչ և իսպաներենի ուսուցիչ։ Դասավանդում է Կալուզոյի լեզվաբանական ավագ դպրոցում և ղեկավարում է Las Máscaras ուսանողական թատերախումբը։ Հեղինակել է բնապահպանական թեմաներով գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր երեխաների ու պատանիների համար։ Գործակցում է իտալական և միջազգային հրատարակչությունների հետ։ Ստեղծել է ուսուցողական ձեռնարկներ ու ստեղծագործական աշխատարաններ։
Ալեսիո Ալչինին (ծնվ. 1993 թ.) իտալացի նկարազարդող է, մասնագիտացել է մանկական գրականության ոլորտում։ Գրաֆիկական արվեստ է ուսանել Լ’Աքվիլայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ուսումը շարունակել է Մաչերատայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Ալչինիի նկարազարդումները 2020-ին ներկայացվել են Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում։