Մուշի տարօրինակ ճամփորդությունը

Հեղինակ` Սոնա Բաբաջանյան

Խումբ

Տարիք

6-9
Տարածել:

3400֏ 6800֏

Բովանդակություն

Փոքրիկ Մուշի, Փսփսիկի ու Լուսունիկի հետաքրքիր ճամփորդությունը երազների աշխարհում

Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը ճամփա է ընկնում դեպի Մուշի երազների հրաշալի երկիր։ Ճանապարհին նրանք հանդիպում են զարմանահրաշ արարածների և անցնում բազմաթիվ փորձությունների միջով:

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անուն

line
Մուշի տարօրինակ ճամփորդությունը

Կատեգորիա

line
6-9

ISBN

line
978-9939-884-91-2

Հրատարակության տարին

line
2023

էջերի քանակ

line
148

Չափս

line
21x27, կոշտ կազմ

Բառաքանակ

line
1000-20000

Տառաչափ

line
14

Հեղինակներ

Սոնա Բաբաջանյանը (ծնվ. 1965) ավստրալաբնակ հայ նկարիչ է և գեղարվեստական գրականության թարգմանիչ: Ավստրալիայում, Ռուսաստանում և Հայաստանում հրատարակված բազմաթիվ գրքերի ձևավորող է, որոնց շարքում՝ Քորալ Վասի՝ ավստրալացի մանուկների սիրելի և բեսթսելլեր դարձած «Բարի գիշեր, Պոսում» պատկերագիրքը (Koala Books, Scholastic, 2011): «Բաց դռների օրը կամ Մուշի անհավանական արկածները» Սոնայի առաջին գիրքն է, որտեղ հանդես է գալիս ոչ միայն որպես նկարազարդող, այլև որպես հեղինակ։ Նա հյուսել է մի հմայիչ պատմություն, որը պատանի ընթերցողներին կտանի զարմանալի արկածներով լի կախարդական ճամփորդության:

Թողնել կարծիք

Կարդացեք նաև

Վերջին ամրակետը

Սեսիլիա Հեյկիլյա

2400 ֏ 4800֏