Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անուն
Կատեգորիա
ISBN
Հրատարակության տարին
էջերի քանակ
Չափս
Բառաքանակ
Տառաչափ
Հեղինակներ
Սաղաթել Հարությունյանը (1921-2005) ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, ապա մանկավարժական ինստիտուտը։ Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում աշխատել է ուսուցիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է «Նոր կյանք» թերթի խմբագրությունում, ապա «Պիոներ» ամսագրում խմբագիր, իսկ «Գրական թերթում»՝ գլխավոր խմբագիր։ 1978-ից հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Սաղաթել Հարությունյանի «Միայն մարդն է ուղիղ քայլում», «Դատավորը» պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ Հարությունյանի գործերը բեմադրվել են նաև արտերկրում։