Թարգմանիչներ /
Հասմիկ Կյուրեղյան
Հասմիկ Կյուրեղյան
Հասմիկ Կյուրեղյանը (ծնվել է 1987 թ.) 2010 թվականին ավարտել է տնտեսաիրագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենը որպես օտար լեզվի դասավանդման մագիստրատուրայի բաժնում, իսկ 2023 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջից կրթության ինստիտուտից (University College London Institute of Education) ստացել է կրթության դոկտորի կոչում: Աշխատել է Կրթության Գերազանցության Ազգային Ծրագրում որպես ուսուցիչների շարունակական զարգացման բաժնի ղեկավար, իսկ 2018 թվականին համահիմնադրել է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը: Թարգմանական փորձ ունի դեռ 2012 թվականից, իսկ գրքի թարգմանության առաջին փորձը «Մյուռ արջուկը» գիրքն էր: «Մյուռը և հապալասը» գիրքն այդ շարքում երկրորդն է: