Թարգմանիչներ / Նարե Հարությունյան
author images

Նարե Հարությունյան

Նարե Հարությունյանը (ծնվ. 1997 թ.) ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը՝ ստանալով բանասիրության բակալավրի (2018թ.) և մագիստրոսի կոչում (2020թ.): Մագիստրատուրայում ուսանելու տարիներին զուգահեռաբար սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով թարգմանչի որակավորման վկայագիր (2019թ.), ապա Էրազմուս փոխանակման ծրագրով ուսանել Իտալիայում՝ Վենետիկի Կա’ ֆոսկարիի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում: Իր աշխատանքային ուղին սկսել է 2016 թվականից՝ դասավանդելով «Քվանտ» վարժարանում ու կատարելով թարգմանություններ հայերենով և անգլերենով: Գործակցելով «Հայասա ֆիլմ»-ի հետ՝ թարգմանել է էկրանավորված «Ձյունանուշը» մանկական ամանորյա ֆիլմը: Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Իմ առաջին ատլասը» շարքի 4 գիրք (2021-2023թթ.), Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» բեսթսելլերը (2023թ.): Նարե Հարությունյանը՝ որպես թարգմանիչ, Newmag-ի հետ համագործակցում է 2019 թվականից: Թարգմանած գրքերը՝ Միշել Օբամա «Becoming. Իմ պատմությունը» (համաթարգմանիչ) Անաբել Սթեդման «Սկանդարը և միեղջյուրի գողը»

Գրքեր

Անաբել Սթեդման

Անաբել Սթեդման

6800 ֏